Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Երևանում նոր աղբավայր կհայտնվի

25.11.2015, 17:08
Երևանի ավագանու խորհուրդը չորեքշաբթի նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել նաև «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ ստեղծելու մասին որոշմանը։
Երևանում նոր աղբավայր կհայտնվի

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու խորհուրդը չորեքշաբթի նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել նաև «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշմանը, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նոր աղբավայրը նախատեսվում է կառուցել Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ։

Աղբավայրի առաջին գոտին շահագործման հանձնելուց հետո նախատեսվում է գործող աղբավայրի փակման և վերականգնողական աշխատանքների իրականացում: –0–