Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը

18.04.2017, 19:27
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ապրիլի 18-ի երեկոյան ժամը 20:30-ից մինչև ապրիլի 19-ի լուսաբաց, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, Մաշտոցի պողոտան՝ սկզբնամասի թունելային հատվածից մինչև Պուշկին փողոց ընկած հատվածը, տրանսպորտային երթևեկի համար միակողմանի փակ կլինի:

Իսկ ժամը 21:30-ից մինչ լուսաբաց, համանման աշխատանքներով պայմանավորված, կփակվի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի՝ մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկ բարձրացող ճանապարհահատվածը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:–0–