Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Վարչապետը նպատակահարմար է համարում արագաչափերի ու ճանապարհային տեսախցիկների գործունեության դադարեցումը

17.05.2018, 13:47
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արագաչափերի ու երթևեկության խախտումները ֆիքսող տեսախցիկների գործունեության ժամանակավոր դադարեցման նպատակահարմարության մասին:
 Վարչապետը նպատակահարմար է համարում արագաչափերի ու ճանապարհային տեսախցիկների գործունեության դադարեցումը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի նիստի ժամանակ հայտարարել է արագաչափերի ու երթևեկության խախտումները ֆիքսող տեսախցիկների գործունեության ժամանակավոր դադարեցման նպատակահարմարության մասին:

«Նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են», – հայտարարեց վարչապետը։

«Հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը», - ասաց Փաշինյանը:–0–