Ուշադրություն վարորդներին. Երևանի Տերյան–Մոսկովյան խաչմերուկում կկիրառվեն հատուկ գծանշումներ (ՍԽԵՄԱ)
30.10.2018,
17:25
Երևանի Տերյան–Մոսկովյան խաչմերուկում կկիրառվեն հատուկ գծանշումներ։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Երևանի Տերյան–Մոսկովյան խաչմերուկում կիրառվող հատուկ գծանշումների մասին։
Հաղորդագրության մեջ մասնավորապես, նշվում է, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018թ. հոկտեմբերի 31-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:–0–
