Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ–ում USAID–ի ներկայացուցչությունը կգլխավորի Դեբորա Գրիզերը

10.02.2016, 14:50
ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակը կգլխավորի Դեբորա Գրիզերը։
ՀՀ–ում USAID–ի ներկայացուցչությունը կգլխավորի Դեբորա Գրիզերը

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակը կգլխավորի Դեբորա Գրիզերը (Deborah Grieser), չորեքշաբթի լրագրողներին ասաց USAID–ի երևանյան գրասենյակի ներկա ղեկավար Քարեն Հիլլիարդը (Karen R. Hilliard)։

Նրա խոսքով` մայիսին լրանում է Հայաստանում նրա լիազորությունների ժամկետը, ինչի կապակցությամբ նա ավարտում է իր առաքելությունը հանրապետությունում։

Մինչև 2012 թ.–ի սեպտեմբերին USAID–ի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելը Հիլլիարդը զբաղեցրել է Մոնղոլիայում USAID–ի ներկայացուցչի պաշտոնը։ Նա ունի դիվանագիտական ծառայության ավելի քան 20–ամյա փորձ։

Նա նշեց, որ Դեբորա Գրիզերը, ով հունիսից կգլխավորի USAID–ի առաքելությունը, արդեն Հայաստանում է և ծանոթանում է իրականացվող ծրագրերին։

«Ափսոսում եմ, որ լքում եմ Հայաստանը, սակայն վստահ եմ, որ Դեբորա Գրիզերն ինձ պես նվիրված կլինի Հայաստանին», – ասաց Հիլլիարդը։

Նա նաև նշեց, որ սպասվում է Հայաստանում USAID–ի ֆինանսավորման ավելացում, ինչի մասին որոշումն առաջիկայում կընդունվի ԱՄՆ–ի Կոնգրեսի կողմից։ Միաժամանակ նա ձեռնպահ մնաց նշել բյուջեի ընդհանուր ծավալը, որը կհատկացվի հայաստանյան ծրագրերին։ –0–