Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին
02.12.2013,
18:47
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին։
ՌԴ նախագահը պետական այցով Հայաստան է ժամանել Սերժ Սարգսյանի հրավերով։
Երբ Պուտինը և Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին, զինվորական նվագախումբը կատարեց Ռուսաստանի և Հայաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև նախագահները ծաղկեփնջերով լուռ մոտեցան անմար կրակին։
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հուշահամալիրի «Հիշողության պուրակում» աճում են տարբեր երկրների և դրանց կառավարությունների ղեկավարների, հասարակական գործիչների կողմից տնկած շուրջ երկու հարյուր ծառեր։ Պուտինն անցավ այն եղևնու կողքով, որը տնկել էր 2001 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Ծառի կողքին գտնվող ցուցանակի վրա գրված է «1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ: Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
ՌԴ պետդուման 1995 թվականին որոշում է ընդունել «1915-1922 թվականներին հայ ժողովրդի պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին»։-0-