Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հյուսիս–արևելյան Հայաստանի և Արևմտյան մերձկասպյան տարածաշրջանի պատմության և մշակույթի թանգարան պետք է ստեղծվի Հայաստանում. կարծիք

17.12.2013, 16:03
Հյուսիս–արևելյան Հայաստանի և Արևմտյան մերձկասպյան տարածաշրջանի (ներկայիս Ադրբեջանի տարածքը) պատմության և մշակույթի թանգարան պետք է ստեղծվի Հայաստանում, հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ–ից հայ փախստականների ասամբլեայի  
նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը։
Հյուսիս–արևելյան Հայաստանի և Արևմտյան մերձկասպյան տարածաշրջանի պատմության և մշակույթի թանգարան պետք է ստեղծվի Հայաստանում. կարծիք
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հյուսիս–արևելյան Հայաստանի և Արևմտյան մերձկասպյան տարածաշրջանի (ներկայիս Ադրբեջանի տարածքը) պատմության և մշակույթի թանգարան պետք է ստեղծվի Հայաստանում, հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ–ից հայ փախստականների ասամբլեայի 

նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը։

«Հարկավոր է թանգարան ստեղծել` պատմական փաստեր հավաքելու և այն մարդկանց աշխատանքները համակարգելու համար, ովքեր հսկայական նյութեր են հավաքել», – երեքշաբթի «Հայրենի տուն. 25 տարի անց» թեմայով կլոր սեղան- քննարկման ընթացքում ասաց Մելիքյանը։

Նրա խոսքերով` թանգարանի հիմնական խնդիրը պետք է դառնա հայերի կորած միկրոմիջավայրի վերականգնումը, արխիվային նյութերի հավաքումն ու պատմական ճշմարտության հրապարակումը։

1988-1992 թթ.–ին Հայաստան է եկել ավելի քան 360 հազար փախստական Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ևս մոտ 140 հազար էթնիկ հայ գաղթել է ԱՊՀ երկրներ։

«Ահազանգ» ՀԿ–ի տվյալներով` Ադրբեջանից գաղթած հայ փաստականների մոտ 1640 ընտանիք մինչ օրս ստիպված է բնակարան վարձել կամ բնակվել հարազատների մոտ։–0–