Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանում փորձագետները քննարկել են Հայաստանի առաջիկա տասը տարվա սոցիալական զարգացման հեռանկարները

22.11.2013, 17:13
Ուրբաթ Երևանում հայկական նախարարությունների, մարզպետարանների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցները քննարկել են Հայաստանի առաջիկա տասը տարվա սոցիալական զարգացման հեռանկարները։
Երևանում փորձագետները քննարկել են Հայաստանի առաջիկա տասը տարվա սոցիալական զարգացման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Երևանում հայկական նախարարությունների, մարզպետարանների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցները քննարկել են Հայաստանի առաջիկա տասը տարվա սոցիալական զարգացման հեռանկարները։

Կլոր սեղանը նվիրված էր երկու հոբելյանների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնադրման 95–ամյակին և երկրում սոցիալական ծառայությունների ներմուծման 20–ամյակին, ինչպես նաև նոյեմբերի 4–ին նշվող Սոցիալական աշխատողի օրվան։

«Այս հանդիպումը, մասնավորապես, աշխատանքային բնույթ է կրում, քանի որ մենք մի շարք կարևորագույն հարցեր ենք քննարկում»,– ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկաներին շնորհավորելով տոների կապակցությամբ։

Նա ընդգծեց, որ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանը կարողացավ մի շարք կարևորագույն խնդիրներ լուծել, ինչպես նաև վեր հանել երկրի առջև ծառացած նոր մարտահրավերները։ «Այժմ Հայաստանը լուրջ բարեփոխումներ է կատարում սոցիալական պաշտպանության ոլորտում»,– ասաց նա։

Ասատրյանն ավելացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևոր դեր ունի Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացման հարցում, «քանի որ մեր երկրի գլխավոր արժեքը մարդն ու մարդկային կապիտալն է»։

Կլոր սեղանի քննարկումներն ընթացել են 11 թեմայով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը պարզաբանեց, որ քննարկման համար ընտրվել են ամենակարևոր և արդիական հարցերը, այդ թվում պետության ընտանեկան քաղաքականության հեռանկարները, սոցաշխատողների ինստիտուտի ամրապնդումը, բնակչության զբաղվածության քաղաքականության հեռանկարները, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, միգրացիայի, կենսաթոշակային և բարեփոխման խնդիրները և այլն։

Հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ բոլոր առաջարկները, ըստ նրա` քննարկման ավարտին կվերլուծվեն` հետագայում դրանք աշխատանքում կիրառելու նպատակով։ –0–