Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Շունչներս կընկնի տեղը. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի իջեցում

31.07.2018, 10:54
Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է նախօրեին, թե երբ Հայաստանի բնակիչները կկարողանան շունչ քաշել ամառվա տապից։
 Շունչներս կընկնի տեղը. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի իջեցում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է նախօրեին, թե երբ Հայաստանի բնակիչները կկարողանան շունչ քաշել ամառվա տապից։

«Երեք օր էլ դիմանանք ու շունչներս կընկնի տեղը», – գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, օգոստոսի 3–ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում` այդ թվում Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1–3–ին աստիճանաբար կնվազի 5–7 աստիճանով։–0–