Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Շոգը Երևանում չի նահանջի

21.08.2019, 11:02
Հայհիդրոմետծառաությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Շոգը Երևանում չի նահանջի

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայհիդրոմետծառաությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Չորեքշաբթի սպասվում է +37…+39 ջերմաստիճան տաքություն: ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օդի առավելագույն ջերմաստիճան` +38C, գրանցվել է 1969 թ.-ին:

Շոգ եղանակը կպահպանվի մայրաքաղաքում ընդհուպ մինչև շաբաթ օրը, իսկ կիրակի օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 35-37 աստիճան:-0-