Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Երևանում անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Շանթ Հարությունյանի պաշտպանը բողոքարկել է

09.01.2014, 13:18
Երևանի կենտրոնում իրավապահների հետ բախումների համար ձերբակալված «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանի պաշտպանը չորեքշաբթի բողոքարկում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել առաջին ատյանի դատարանի` Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ձերբակալությունն ընտրելու որոշումը, հինգշաբթի հայտնել է նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում իրավապահների հետ բախումների համար ձերբակալված «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանի պաշտպանը չորեքշաբթի բողոքարկում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել առաջին ատյանի դատարանի` Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ձերբակալությունն ընտրելու որոշումը, հինգշաբթի հայտնել է նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը։

Բողոքարկման համար փաստաբանը հանդիպել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հարությունյանի հետ և հորդորել է դադարեցնել հացադուլը, որը շարունակվում է արդեն 15 օր։ «Սակայն նա չկատարեց իմ խնդրանքը և շարունակում է հացադուլը։ Նա պահանջում է չեղյալ հայտարարել հարազատների հետ հանդիպման արգելքը»,– ասել է Պետրոսյանը։

ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ ձերբակալվածի փաստաբանն ասել է, թե իր պաշտպանյալը հյուծված է։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 28–ին երկու ամսով երկարացրել է Հարությունյանի կալանքը։

Հարությունյանի` մահակներով զինված կողմնակիցները որոշել էին 2013 թվականի նոյեմբերի 5–ին չարտոնված երթ կազմակերպել։ Ոստիկանության ներկայացուցիչները կոչ արեցին նրանց չխախտել հասարակական կարգը, սակայն ակցիայի մասնակիցները դիմադրություն ցույց տվեցին։ Բախումների մասնակից դարձան Հարությունյանի հարյուրավոր կողմնակիցներ և մոտ նույնքան էլ ոստիկաններ։ Միջադեպի արդյունքում ձերբակալվեց 14 մարդ, ում առաջադրվել է մեղադրանք իշխանություններին բռնության կիրառմամբ ցուցաբերված դիմադրության մեջ։

Հարությունյանը ձերբակալվեց նոյեմբերի 8–ին։ Նրան սպառնում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով կամ մինչև մեկ տարի ազատազրկում։

Դատարանի որոշմամբ Հարությունյանը նոյեմբերի 19–ին տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց` նրա մոտ հոգեկան շեղումների առկայությունը որոշելու համար։ Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ավարտից հետո` դեկտեմբերի 19–ին, Հարությունյանին տեղափոխեցին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Փորձաքննության արդյունքները մինչ օրս չեն հրապարակվել։ -0-