Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է գրեթե 25 հազար դոլարով

08.08.2018, 13:49
«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է  աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար:
«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է գրեթե 25 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 12.000.377 դրամի չափով աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար։

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայամանգրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով:

«Սանիթեք» ընկերությանը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանգրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:–0–