Երևանում անցկացվում են միջոցառումներ` «Ռուսաց լեզվի և ռուսական կրթության» շրջանակում
17.03.2015,
14:33
«Ռուսաց լեզվի և ռուսական կրթության» շրջանակում միջոցառումներ են անցկացվում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. «Ռուսաց լեզվի և ռուսական կրթության» շրջանակում միջոցառումներ են անցկացվում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։
Միջոցառումներին մասնակցելու համար Երևան են ժամանել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) մանկավարժները։
«Ժամանակակից փուլում ռուս–հայկական հարաբերությունները բնութագրվում են բոլոր ոլորտներում զարգացող գործակցությամբ` ներառյալ բարձր մակարդակով ինտենսիվ շփումները, մարդասիրական և տնտեսական կապերը, գործընկերությունը միջազգային ասպարեզում»,– Երևանում ասաց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի փոխտնօրեն Իգոր Կուսովը։
Ըստ նրա, մարդասիրական համագործակցության ասպարեզում, արժե, նախևառաջ, նշել երկու երկրների, բուհերի, կրթության և գիտության նախարարությունների, Ռուսաստանի և Հայաստանի մանկավարժական միաբանությունների փոխգործակցության ընդլայնումը։
«Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տանում ՌԴ–ի դեսպանությունը Երևանում ԳՄՌԿ–ի հետ համատեղ։ Ռուսաց լեզվի և ռուսական կրթության շաբաթը կրթության ոլորտում գործընկերային կապերի ամրապնդման, պրոֆեսիոնալ թեմաների լայն շրջանակի քննարկման ևս մեկ հնարավորություն է տալիս»,– ասաց Կուսովը։
Նա ավելացրեց, որ միջոցառումների շրջանակում ռուս և հայ ռուսագետների միջև կարծիքների հետաքրքիր և օգտակար փոխանակում կկայանա, որը կնպաստի ռուսաց լեզվի մասսայականացմանը և մարդասիրական գործակցության զարգացմանը։
Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայտնի հայ ռուսագետ Բելա Եսաջանյանն իր հերթին նշեց, որ ներկայիս ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում ռուսաց լեզուն, նախևառաջ, խաղաղության և բարեկամության լեզու է։
Նա ավելացրեց նաև, որ հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի ռուսաց լեզվի նկատմամբ։ «Մեր երկրում տանն այդ լեզվով բազմաթիվ ընտանիքներ են խոսում։ Ռուսաց լեզվի նկատմամբ սովորությունն ու սերը հայկական միջավայրում գոյություն ունի արդեն մի քանի դար»,– ասաց պրոֆեսորը։
Նա հիշեցրեց, որ հայերի համար ռուսաց լեզվի առաջին դասագիրքը ստեղծվել է ավելի քան 200 տարի առաջ` 1788 թվականին, աստրախանահայ Կլեոպատրա Սարաֆյանի կողմից։ «Այդ պահից ի վեր հայերի համար ինքնուրույն դասագրքերի կազմման ավանդույթը երբեք չի ընդհատվել»,– նշեց Եսաջանյանը։
«Ռուսաց լեզվի և ռուսական կրթության շաբաթը Հայաստանում» իրականցվում է 2011-2015 թվականների «Ռուսաց լեզու» նպատակային դաշնային ծրագրի շրջանակում։ Ծրագրի կազմակերպիչներն են` ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, ՌԳՄԿ ռուսաց լեզվի դասախոսների որակավորման բարձրացման ֆակուլտետը։
«Հայաստանում ռուսաց լեզվի և ռուսական կրթության շաբաթվա» կազմակերպմանը և անցկացմանը մեծ օժանդակություն են ցուցաբերել Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, ՌԴ դեսպանությունը և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։ -0-