Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Քրեական գործ է հարուցվել Արցախում 18–ամյա զինծառայողի մահվան փաստով

06.11.2018, 16:32
Քրեական գործ է հարուցվել Արցախում 18–ամյա զինծառայողի մահվան փաստով։
Քրեական գործ է հարուցվել Արցախում 18–ամյա զինծառայողի մահվան փաստով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Քրեական գործ է հարուցվել Արցախում 18–ամյա զինծառայողի մահվան փաստով»

Ինչպես հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը. Այսօր` նոյեմբերի 6–ին, ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

«Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–