Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Քաղաքացու օրվա տոնախմբության կազմակերպմանը կհատկացվի 255 հազար դոլար

18.04.2019, 15:25
Այս տարի այն կնշվի ապրիլի 27–ին։
Քաղաքացու օրվա տոնախմբության կազմակերպմանը կհատկացվի 255 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշել է հատկացնել վարչապետի աշխատակազմին 124 մլն դրամ (մոտ 255,6 հազար դոլար), որոք կուղղվեն Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու վրա:

ՀՀ ազգային ժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ քվեարկել է «Տոնական և հիշարժան օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ ներառելու մասին, ըստ որի նոր տոն է սահմանվում` Քաղաքացու օր:

Այս տարի այն կնշվի ապրիլի 27–ին։

Լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում 2018 թ.-ի ապրիլին տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և հետևած «թավշյա հեղափոխությամբ»:

Հանրապետությունում  2018 թ.-ի ապրիլի13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: -0-