Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՊՃՀ–ի մամուլի ծառայությունը չի հաստատում համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը

17.03.2014, 13:58
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը խոսակցություն է և պաշտոնապես չի հաստատվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՊՃՀ–ի մամուլի քարտուղար Վերոնիկա Խորասանյանը։
ՀՊՃՀ–ի մամուլի ծառայությունը չի հաստատում համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը խոսակցություն է և պաշտոնապես չի հաստատվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՊՃՀ–ի մամուլի քարտուղար Վերոնիկա Խորասանյանը։ 

Երկուշաբթի հայկական ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր տարածվել ՀՊՃՀ–ի ռեկտորի պաշտոնից Ավետիսյանի ազատման մասին։

«Ռեկտորն այսօր աշխատանքի է եկել, նման խոսակցությունները հաստատող որևէ պաշտոնական փաստաթուղթ ես չեմ տեսել», – ասել է Խորասանյանը։ 

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից–անդամ Արա Ավետիսյանը ՀՊՃՀ–ի ռեկտոր է ընտրվել 2011 թ.–ին։

Մինչ այդ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ ԿԳ փոխնախարարի պաշտոնը։–0–