Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Փոխնախարար. Արմավիր-Երևան երթուղին կսպասարկվի նոր միկրոավտոբուսներով

26.09.2018, 11:58
Արմավիր-Երևան երթուղին կսպասարկվի նոր միկրոավտոբուսներով։
Փոխնախարար. Արմավիր-Երևան երթուղին կսպասարկվի նոր միկրոավտոբուսներով

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ Արմավիր-Երևան երթուղին կսպասարկվի նոր միկրոավտոբուսներով։

«Ինչպես տեղյակ եք, երեկ երեկոյան Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ կայանելով մեքենաները Կառավարության շենքի դիմաց: Այսօր սկսվել էին բանակցություններ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջև»,– նշվում է Փամբուխչյանի գրառման մեջ։

Նրա խոսքով, «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ցանկությունն էր, որ բոլոր մեքենաները շահագործվեն ավտոբուսային երթուղում, որը հետագայում կկաշկանդեր միասնական երթուղային ցանցի կազմավորմանը:

«Քիչ առաջ ձեռք բերվեց պայմանավորվածություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ՝ որպես փոխզիջում, ըստ որի նոր մեքենաների փոխարինումն կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից և վաղը կպատրաստենք հրաման՝ նոր մեքենաների շահագործման համար»,– նշել է փոխնախարարը։

Նա նաև ուրախություն է հայտնել նոր տրանսպորտային միջոցների ներգրավվմանը Երևան-Արմավիր երթուղիում, որը հանրությանը կապահովի ապահով և հարմարավետ փոխադրումներ:–0–