Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Պաշտոնանկ է արվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետը

03.08.2016, 17:51
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով չորեքշաբթի բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ արվել։
Պաշտոնանկ է արվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետը

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով չորեքշաբթի բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ արվել։

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, հաղորդում է armtimes.com–ը։

Նրա փոխարեն Էրեբունու բաժնի պետ է նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը:

Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Armtimes.com–ի հաղորդմամբ` Գևորգ Հակոբյանին ազատումը կապված է «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու հետ:–0–