Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանի հանրահավաքին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ. Օսիպյան

21.08.2018, 18:40
Նա նշեց նաև, որ հանրահավաքի ժամանակ չեն եղել որևէ իրավախախտումներ, ոստիկանությունը լավ է կատարել հասարակական կարգի պահպանման գործը:-
Փաշինյանի հանրահավաքին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ. Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու 100 օրվա կապակցությամբ օգոստոսի 17–ին հրավիրված հանրահավաքին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«120 հազար մարդ գտնվել է Հանրապետության Հրապարակում, ևս 3 հազար մարդ ` մոտակա փողոցներում», – ասաց Օսիպյանը։

Նա նշեց նաև, որ հանրահավաքի ժամանակ չեն եղել որևէ իրավախախտումներ, ոստիկանությունը լավ է կատարել հասարակական կարգի պահպանման գործը:–0–