Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

17.01.2017, 13:26
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Գ.Սարգսյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Առաջին կայազորային քննչական բաժնում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու,  մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:–0–