Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Նշանակվել են Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա շրջանների ղեկավարները

26.10.2018, 18:36
Հայկ Մարությանը նշանակել է Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա շրջանների ղեկավարներին։
Նշանակվել են Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա շրջանների ղեկավարները

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, նշանակվել են Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, նշվում է Երևանի քաղաքապետարանի կայքում։

Այսպես, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Միքայել Թումասյանը, Արաբկիր վարչական շրջանը կղեկավարի Արամ Դանիելյանը, Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Կարապետյանը։–0–