Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նոյեմբերի վերջին Երևանում գինու համտես-տոնավաճառ կանցկացվի

26.11.2015, 12:38
Երևանի Հյուսիսային պողոտայի տարածքում նոյեմբերի 28–29–ը կկազմակերպվի գինու համտես-տոնավաճառ։
Նոյեմբերի վերջին Երևանում գինու համտես-տոնավաճառ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Հյուսիսային պողոտայի տարածքում նոյեմբերի 28–29–ը կկազմակերպվի գինու համտես-տոնավաճառ, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառման նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում։

Տոնավաճառին կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:

Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները: 

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը։ –0-