Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փետրվարի 8-ից Երևանում կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք

05.02.2018, 17:17
Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:
Փետրվարի 8-ից Երևանում կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նորամուծությունը կապված է նրա հետ, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկն էր արագության ռեժիմի խախտումը:

«Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-