Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Մինչև 7–ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում

26.03.2019, 12:49
Երևանի վարչական շրջաններից մեկում սպասվում է մինչև 7-ժամյա ջրանջատում:

Մինչև 7–ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի վարչական շրջաններից մեկում սպասվում է մինչև 7-ժամյա ջրանջատում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 27-ին ժամը 11:00-ից մինչև 18:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջի 1-ին և 2-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշված է տարածած հաղորդագրությունում:-0-