Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մի շարք մարզերում վնասազարծվել են կարկտավտանգավոր ամպեր. Հիդրոմետ

28.04.2016, 11:03
Ապրիլի 28-ին Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր։
Մի շարք մարզերում վնասազարծվել են կարկտավտանգավոր ամպեր. Հիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայանքները ապրիլի 28-ին Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում ներգործության են ենթարկել կարկտավտանգավոր ամպեր, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ապրիլի 28-ին, ժամը 04.55-ից մինչև 06.32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Ուջան, Աղձք, Օհանավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1537 կրակոց:

Ժամը 04.56-ից մինչև 05.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Զորավան և Արգել համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 596 կրակոց:

Ժամը 05.30-ից մինչև 05.47-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արմավիրի մարզի Հացիկ, Արաքս և Արևադաշտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 497 կրակոց: -0-