Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Մերժվել է Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը

12.08.2016, 18:39
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը:
Մերժվել է Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը:

Պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Խանդոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով pastinfo–ին։

Արա Ղարագյոզյանը, մասնավորապես, նշել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նույն հիմնավորմամբ, ինչպես որ առաջին ատյանի դատարանը:

Իսկ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի կալանավորման հիմքում դրել է այն, որ տվյալ օրվա տեսագրություններում Խանդոյանը երևում է, և նա կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:–0–