Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երկուշաբթի, ապրիլի 6–ը` ոչ աշխատանքային է

01.04.2015, 12:39
Կառավարության որոշման նախագծի համաձայն`  ապրիլի 6–ը Հայաստանում  կհայտարարվի  ոչ աշխատանքային կապված` Սուրբ Հարության տանին հաջորդող մեռելոցի հետ։
Երկուշաբթի, ապրիլի 6–ը` ոչ աշխատանքային է
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կառավարության որոշման նախագծի համաձայն`  ապրիլի 6–ը Հայաստանում  կհայտարարվի  ոչ աշխատանքային կապված` Սուրբ Հարության տանին հաջորդող մեռելոցի հետ։

Նախագծի  համաձայն` ոչ աշխատանքային ապրիլի 6–ի փոխարեն աշխատանքային կհայտարարվի ապրիլի 11–ը։

Նախատեսվում է, որ կառավարությունն այս որոշումը կընդունի ապրիլի 2–ին կայանալիք հերթական նիստի ընթացքում։

Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։

Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-