Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Մարզերում և Երևանում ողջ շաբաթ տեղումներ են սպասվում

15.01.2018, 11:01
Հայաստանի մարզերից շատերում և Երևանում հունվարի 15–19–ը սպասվում են տեղումներ, Երևանում գիշերային ժամերին հնարավոր է թաց ձյուն։
Մարզերում և Երևանում ողջ շաբաթ տեղումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարզերից շատերում և Երևանում հունվարի 15–19–ը սպասվում են տեղումներ, Երևանում գիշերային ժամերին հնարավոր է թաց ձյուն, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 15–ին կնվազի 4–6 աստիճանով, 17–18–ին նույնքան կբարձրանա։

Երևանում առաջիկա հինգ օրը ցերեկային ժամերին կանխատեսվում է +3...+6, գիշերը` 0...-2։–0–