Մինսկի «ЛIСТАПАД» միջազգային կինոփառատոնին ավելի քան 40 երկրի ֆիլմեր են ներկայացված
04.11.2013,
19:00
Նոյեմբերի 1-ից 8–ը Մինսկում անցկացվող «ЛIСТАПАД» միջազգային կինոփառատոնին ավելի քան 40 երկրի ֆիլմեր են մասնակցում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 1-ից 8–ը Մինսկում անցկացվող «ЛIСТАПАД» միջազգային կինոփառատոնին ավելի քան 40 երկրի ֆիլմեր են մասնակցում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։
«Փառատոնը ներկայացնում է տարվա առավել ուշագրավ ֆիլմերը, որոնք Եվրոպայի և ԱՊՀ երկրների կարևորագույն միջազգային կինոփառատոների մրցանակակիրներ են»,– ասվում է հաղորդագրության մեջ։
2013 թվականին փառատոնին մասնակցում են ավելի քան 40 երկրի ֆիլմեր, այդ թվում` Բելառուսից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Խորվաթիայից, Իսպանիայից, Իսրայելից, Սերբիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Ֆիլիպիններից, Թաիլանդից և Չինաստանից։
Տարբեր ծրագրերում ներկայացված են նաև այնպիսի հայտնի ռեժիսորների վերջին ֆիլմերը, ինչպես Աբդելաթիվ Քեշիշը, Խիրոկաձու Կորե–Էդան, Կորնելիու Պորումբոյը, Ուլրիխ Զայդլը, Պաոլո Սոռենտինոն, Դանիել և Դիեգո Վեգաները, Թոմաս Վիթենբերգը, Ալեքս Վան Վարմերդամը, Ցզյա Չժանկեն, Ռիթի Պանը, Պավել Պավլիկովսկին և Մարկ Վայսը։ Կանցկացվի նաև Բրիյանտե Մենդոսայի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։
Հայտնի կինոգործիչներ Կլեր Դենին, Բրիյանտե Մենդոսան, Կիրա Մուրատովան, Դանիել և Դիեգո Վեգաները հրավիրված են որպես «Лістапад-2013» կինոփառատոնի պատվավոր հյուրեր։ -0