Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

«Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությունը կանցկացվի «Let’s do it! World» համաշխարհային շարժման շրջանակներում

07.09.2012, 13:47
Մոտ 50 տարբեր կազմակերպություններ և կառույցներ, ինչպես նաև 10 դպրոցներ կմասնակցեն «Let’s do it! World» համաշխարհային շարժման «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությանը, որը կանցկացվի սեպտեմբերի 15–ին ողջ հանրապետությունում, հայտնեց ակցիայի կազմակերպիչ, Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոտ 50 տարբեր կազմակերպություններ և կառույցներ, ինչպես նաև 10 դպրոցներ կմասնակցեն «Let’s do it! World» համաշխարհային շարժման «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնությանը, որը կանցկացվի սեպտեմբերի 15–ին ողջ հանրապետությունում, հայտնեց ակցիայի կազմակերպիչ, Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը։

Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Գասպարյանը, ակցիայի մասնակիցների թվում են հասարակական միջազգային, էկոլոգիական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչներն աղբից կմաքրեն երկրի բոլոր շրջանների 50 կետեր։

Ասոցիացիայի նախագահը հայտնեց, որ ակցիային կմասնակցեն նաև Երևանի քաղաքապետարանին առընթեր քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներ, ովքեր այդ օրը կզբաղվեն մայրաքաղաքի աղբահանությամբ։

Ըստ նրա, նախաձեռնությանը կմասնակցի նաև հանրապետության բնապահպանության նախարարությունը, որի աշխատակիցները մտադիր են զբաղվել հատուկ պահպանվող տարածքների աղբամաքրմամբ։

Գասպարյանը հայտնեց, որ քաղաքապետարանը որպես տվյալ նախաձեռնության օժանդակություն կտրամադրի անհրաժեշտ տեխնիկա, ինչպես նաև պարկեր և ձեռնոցներ։

Նա նշեց, որ նույն օրն աղբահանության նմանատիպ ակցիա կանցկացվի «Let’s do it! World» համաշխարհային շարժման շրջանակներում Ռուսաստանում, Ֆիլիպիններում, Բելառուսում և Նիգերիայում։

Ասոցիացիայի նախագահը նշեց, որ ներկայում նախաձեռնության կազմակերպիչները նախնական պայմանավորվածություններ ունեն պլաստիկ և մետաղյա թափոնների վերամշակման մի շարք ընկերությունների հետ` հավաքած աղբի հանձնման վերաբերյալ։

Նա միաժամանակ ավելացրեց, որ եթե ձեռք բերած պայմանավորվածությունները չիրագործվեն, ապա հավաքված աղբը կտեղափոխվի աղբավայր։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայկական գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանն իր հերթին ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում, որն աչքի է ընկնում իր հնագույն մշակույթով և հարուստ կենսաբազմազանությամբ, չեն պահպանվում մարքրության կանոնները, և պատմական հուշարձանների մերձակայքում ու ճանապարհեզրերին կուտակվում է բնության գրկում տեղի ունեցած ժամանցից հետո մնացած կամ ավտոմեքենաներից նետած աղբը։

Այս կապակցությամբ նա կոչ արեց այդ օրը միջոցառմանը միանալ նաև ճանապարհաշինական ընկերություններին, որոնք կարող են զբաղվել ճանապարհեզրերին կուտակված աղբամաքրման աշխատանքներով։

«Let’s do it! World» համաշխարհային շարժումը, որն ացկացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, մեկնարկել է 2008 թվականին, երբ ավելի քան 50 հազար ակտիվիստներ Էստոնիայոից հավաքել են ավելի քան 10 տոննա կենցաղային աղբ հինգ ժամվա ընթացքում։ Ժամանակի ընթացքում շարժմանը միացել են եվրոպական այլ երկրներ, մասնավորապես, Լատվիան, Լիտվան և Սլովենիան, իսկ Հայաստանը միանալու իր մտադրության մասին հայտարարել է 2011 թվականին։ -0-