Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Կրթության նախարարն առաջարկել է հետաձգել ընդունելության քննությունները

14.05.2018, 14:05
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները։
Կրթության նախարարն առաջարկել է հետաձգել ընդունելության քննությունները

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook–յան իր էջում առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները։

Նա նշել է, որ կուզեր լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը։ Նա նաև նշել է, որ կուզեր լսել հատկապես ուսուցիչներին։

ՀՀ ԿԳՆ–ն ավելի վաղ հաղորդել էր, որ ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիսի 1–ից։

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել», – մասնավորապես գրել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թ.–ին Երևանում։ ԵՊՀ–ի շրջանավարտ է, 1998–1999 թթ.–ին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում: 2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու է։ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության վարչության անդամ է։ 2017 թ.–ի մայիսին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:–0–