Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Խցանումներից խուսափելու համար երթևեկության փոփոխություն կլինի Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհին (ՍԽԵՄԱ)

27.09.2024, 10:22
Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են գծանշումներ, տեղադրվելու են ճանապարհային նշաններ. ՍԽԵՄԱ
Խցանումներից խուսափելու համար երթևեկության փոփոխություն կլինի Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհին (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրազեկում է, որ փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։

Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են համապատասխան գծանշումներ, և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։

«Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։_khcanumneric- - рис.1