Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է ներդրվի կամավոր հիմքով. Հայաստանի առաջին օմբուդսմեն

22.01.2014, 17:28
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում պետք է անցկացվի կամավոր և ոչ թե պարտադիր սկզբունքով, կարծում է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է ներդրվի կամավոր հիմքով. Հայաստանի առաջին օմբուդսմեն
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում պետք է անցկացվի կամավոր և ոչ թե պարտադիր սկզբունքով, կարծում է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

2014 թվականի հունվարի 1–ից երկրում գործում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Դրանում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնի Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացի։

«Կարծում եմ, որ նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը պետք է կամավոր լինի, քանի որ պարտադիր բաղադրիչը որոշակիորեն ոտնահարում է մարդու իրավունքները»,– ասաց Ալավերդյանն «ԱՌԿԱ» գործակալությանը։

Առաջին օմբուդսմենը կարծում է նաև, որ Հայաստանի իշխանությունները չունեն բավարար «վստահության քվե» կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար, իսկ բարեփոխումների անցկացման արդյունքում վստահության մակարդակն ավելի կնվազի։

Բացի այդ, Ալավերդյանի խոսքով, հանրապետության բազմաթիվ բնակիչների հիշողության մեջ դեռ թարմ են նախորդ դարի 90–ական թվականներին տասնյակ տարիների ընթացքում կուտակած խնայողությունների կորուստները, և նոր համակարգը շատերի համար մտահոգիչ է այն առումով, որ այդ խնայողությունները նույնպես նույն ճակատագրին կարժանանան։

Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա թոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը։

Կուտակային կենսաթոշակային համակարգից 2014 թվականից կկարողանան օգտվել 40 տարեկանից ցածր բոլոր աշխատակիցները, ինքնազբաղվածները և գյուղացիները։ Աշխատողներն ամսական իրենց աշխատավարձի 5 տոկոսը կներդնեն կուտակային հաշվին, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (300 հազար` ձեռնարկատերերի համար) կներդնի պետությունը։  -0-