Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կդադարեցվի Երևանի Մյասնիկյան պողոտայում տրանսպորտային միջոցների երթևեկությունը

11.10.2016, 19:29
Կդադարեցվի Երևանի Մյասնիկյան պողոտայում տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Կդադարեցվի Երևանի Մյասնիկյան պողոտայում տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների կատարման նպատակով հոկտեմբերի 12-ի ժամը 00.00-ից մինչև ժամը 6-ը՝ երկու ուղղություններով, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նշված ժամերին տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել Սարալանջի փողոց-Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի (կամ՝ Սևակի) փողոց-Ռուբինյանց փողոց երթուղով», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–