Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Կառավարությունը որոշեց երկարացնել հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ

06.03.2018, 20:07
ՀՀ կառավարությունը որոշել է տեղափոխել աշխատանքային օրերից մեկը։
Կառավարությունը որոշեց երկարացնել հանգստյան օրերը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը երեքշաբթի նիստի ժամանակ որոշել է տեղափոխել աշխատանքային օրերից մեկը։

Կառավարության որոշման համաձայն, ապրիլի 2–ի աշխատանքային երկուշաբթիի փոխարեն աշխատանքային է հայտարարվում շաբաթ օրը` ապրիլի 7–ը։ Դա կապված է Սուրբ Հարության տոնի հետ, որը կնշվի ապրիլի 1–ին և դրան հետևող Մեռելոցի հետ։

Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարում Հինգ տաղավար տոներին հաջորդող Մեռելոցները։ Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն։–0–