Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ինչպես ճիշտ պահպանել սննդամթերքը. ՀՀ առողջապահության նախարարություն

30.12.2019, 13:50
ՀՀ առողջության նախարարությունը հիշեցրել է մթերքի պահպանման ժամկետների մասին
Ինչպես ճիշտ պահպանել սննդամթերքը. ՀՀ առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամանորի նախաշեմին ՀՀ առողջության նախարարությունը հիշեցրել է բոլորին մթերքի պահպանման ժամկետների մասին:

Այսպիսով`

  • Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ
  • Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել ընդամենը 24 ժամ
  • Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ
  • Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ
  • Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:–0–