Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Հոկտեմբերի վերջ ժետոնը կվերանա. անցում կկատարվի միասնական վճարման համակարգին

07.10.2024, 10:20
Հոկտեմբերի վերջ ժետոնը լրիվ կվերանա
Հոկտեմբերի վերջ ժետոնը կվերանա. անցում կկատարվի միասնական վճարման համակարգին
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Միասնական վճարային համակարգով անցել են 341 589 ուղևոր։ Այս մասին այսօր Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչև հոկտեմբերի վերջ ժետոնը կվերանա և անցում կկատարվի միասնական վճարման համակարգին։

«Ունենք մեկ անցակետեր, որոնք աշխատում են ժետոնով, դա փոխարինվելու է։ Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարային համակարգին»,- նշեց Սեդրակյանը։