Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

ԱԺ արտահերթ նիստին կոալիցիայի բացակայությունը ՀՀ սահմանադրության խախտում է. ընդդիմություն

15.11.2013, 17:52
Խորհրդարանի արտահերթ նիստին խորհրդարանական մեծամասնության բացակայությունը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը, Սահմանադրության խախտում է, ուրբաթ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
ԱԺ արտահերթ նիստին կոալիցիայի բացակայությունը ՀՀ սահմանադրության խախտում է. ընդդիմություն
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Խորհրդարանի արտահերթ նիստին խորհրդարանական մեծամասնության բացակայությունը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը, Սահմանադրության խախտում է, ուրբաթ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Խորհրդարանի կոալիցիան` Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը, ուրբաթ տապալեց Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու քննարկման արտահերթ նիստը։ Նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Նիստին ներկա էր 45 պատգամավոր, մինչդեռ քվորումի համար անհրաժեշտ է 66 պատգամավորների ներկայությունը։

Արտահերթ նիստը նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները։

«Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման մեջ ասվում է, որ քաղաքական բոյկոտ` նման հասկացություն չկա։ Կոալիցիան հակասահմանադրական քայլի է դիմել»,– հայտնեց Մինասյանը։

Ըստ պատգամավորի, ձախողելով Ազգային ժողովի արտահերթ նիստը, խորհրդարանական մեծամասնությունը «ոչ թե խորհրդարանական ընդդիմությանը, այլ ինքն իրեն խաբեց, ժողովրդին, իր երեխաներին և ամբողջ սերունդին»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ արտահերթ նիստի ձոխողումն իր համար անակնկալ չէր։

«Ինձ չզարմացրեց խորհրդարանական մեծամասնության վարքագիծը։ Հանրապետականները լուրջ հակափաստարկներ չունեն մեր նախաձեռնության դեմ»,– ասաց Զոհրաբյանը։

Ըստ նրա, բոյկոտը Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական որոշում է, սակայն ցանկացած որոշում պետք է տրամաբանական հիմնավորում ունենա։

Հայ Ազգային կոնգրեսի խմբակցությունից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ քաղաքական մեծամասնության քայլն անընդունելի է։

Ըստ պատգամավորի, ԱԺ կանոնակարգը պարտավորեցնում է պատգամավորին մասնակցել խորհրդարանի բոլոր նիստերին, այդ թվում` արտահերթ։

2014 թվականի հունվարի 1–ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։

Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնեն Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացիներ։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրման միջոցով: 2014 թվականի հունվարի մեկից երկրի կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո:

Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը։ ($1 – 405,06 դրամ)։ --0—