Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Հայտնի են Հայաստանի հանրակրթական դպրոցների ձմեռային արձակուրդի ժամկետները

12.12.2016, 15:15
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է հանրապետության հանրակրթական դպրոցների ձմեռային արձակուրդի ժամկետները։
Հայտնի են Հայաստանի հանրակրթական դպրոցների ձմեռային արձակուրդի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է հանրապետության հանրակրթական դպրոցների ձմեռային արձակուրդի ժամկետները, հաղորդում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ:–0–