Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հայտնաբերվել են խախտումներ Հայաստանի օծանելիքի ու կոսմետիկայի շուկայում

06.10.2017, 16:02
Հայաստանի օծանելիքի ու կոսմետիկայի շուկայում հայտնաբերվել են խախտումներ։
Հայտնաբերվել են խախտումներ Հայաստանի օծանելիքի ու կոսմետիկայի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Հայաստանի օծանելիքի ու կոսմետիկայի շուկայում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Անցած երկու ամիսներին ստուգում իրականացվել է 14 ընկերություններում, որոնցից 7-ում գործընթացը դեռ շարունակվում է, մյուսներում արդյունքներն արդեն ամփոփված են», –  նշվում է հաղորդագրության մեջ։

Արձանագրվել են ինչպես հայերեն մակնշման, այնպես էլ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության դեպքեր։

Մասնավորապես՝ 6 ընկերություններում՝ «Բրենդ դիստրիբյուտոր» ՍՊԸ, «Մեգաթոյ» ՍՊԸ, «Տրիո փրոջեքթ» ՍՊԸ, «ԲԻ ԷՅՋ քլին» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ, «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերը լիովին կամ որոշ ապրանքների պարագայում բացակայել է։ 3-ում՝ «Ռուժ բուտե» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ եւ  «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ, լիովին կամ որոշ ապրանքների դեպքում առկա չի եղել հայերեն մակնշումը», –  նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչութայն հաղորդմամբ, հայտնաբերված խախտումները տնտեսվարողներից մի քանիսն արդեն իսկ վերացրել են, մյուսներին տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետում թերությունները վերացնելու վերաբերյալ։ Խախտումները չվերացնելու դեպքում տվյալ ընկերություններին կրկնակի տուգանք է սպառնում։

Տեսչական մարմնի տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված է ստուգում իրականացնել շուրջ 2 տասնյակ ընկերություններում։–0–