Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում կադաստրի պետական կոմիտեն կաշխատի միայն առցանց և լիովին ավտոմատացված. գերատեսչության ղեկավար

27.11.2018, 16:43
Հայաստանում հինգ տարի անց կգործի լիովին ավտոմատացված կադաստր, բոլոր գործողությունները կիրականացվեն առանց գրասենյակներ անմիջական դիմելու:
Հայաստանում կադաստրի պետական կոմիտեն կաշխատի միայն առցանց և լիովին ավտոմատացված. գերատեսչության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հինգ տարի անց կգործի լիովին ավտոմատացված կադաստր, բոլոր գործողությունները կիրականացվեն առանց գրասենյակներ անմիջական դիմելու, այսօր լրագրողերի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Կոմիտեն առանձնացրել է աշխատանքի մի շարք ուղղություններ, որոնք կարելի է բաժանել երկու բլոկի: Առաջինն անշարժ գույքի գրանցման համակարգի բարելավումն է, ինչի արդյունքում կադաստրի գործունեությունը կդառնա ամբողջովին ավտոմատացված», - ասաց Պետրոսյանը:

Որպես կոմիտեի գործունեության երկրորդ բլոկ նա նշեց Հայաստանում ինտեգրված կադաստրի ստեղծումը, որը կմիավորի գերատեսչության գործունեության բոլոր ուղղությունները:

«Մեկ կենտրոնից իրականացվող կառավարումն ավելի արդյունավետ կդարձնի համակարգի գործունեությունը», - ասաց Պետրոսյանը:-0-