Անօթևաններին օգնելու համար Հռոմի Պապը վաճառում է Harley-Davidson մոտոցիկլն ու կաշվե բաճկոնը
14.01.2014,
10:32
Harley-Davidson մոտոցիկլը և դրա հետ տրվող կաշվե բաճկոնը, որ անցյալ տարի նվիրել էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, կվաճառվեն Փարիզի աճուրդում, հաղորդում է Բի–բի–սին` հղում անելով Bonhams բրիտանական աճուրդային տան հաղորդագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Harley-Davidson մոտոցիկլը և դրա հետ տրվող կաշվե բաճկոնը, որ անցյալ տարի նվիրել էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, կվաճառվեն Փարիզի աճուրդում, հաղորդում է Բի–բի–սին` հղում անելով Bonhams բրիտանական աճուրդային տան հաղորդագրությանը։
Մոտոցիկլի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Հռոմի անօթևանների համար անվճար ճաշարանի և հանրակացարանի ֆինանսավորմանը, գրում է РБК–ն։
Dyna Super Glide մոտոցիկլը Պապին նվիրել էին հունիսին` Harley-Davidson ընկերության 110–ամյա հոբելյանի առիթով։ Հռոմի Պապն ինքնագիր է թողել դրա բենզինաբաքի վրա։ Այն, որ մոտոցիկլը կվաճառվի, իսկ ստացված գումարները կուղղվեն բարեգործությանը, ենթադրվում էր ի սկզբանե։
Իր հաղորդագրությունում աճուրդային տունը նշեց, որ Պապը նախընտրում է «տեղաշարժման համեստ միջոցներ»։ Ֆրանցիսկոսն ավելի վաղ հրաժարվել է Վատիկանի ավտոպարկի թանկ ավտոմեքենաներից և օգտվում է Ford Focus համեստ ավտոմեքենայից։ -0-