Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

26.11.2015, 10:32
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում և տեղումներ։
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում և տեղումներ, հաղորդում է Հայհիդրոմետը։

Մասնավորապես, հանրապետության տարածքում նոյեմբերի 26-28-ը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ։

Նոյեմբերի 29-30-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի և 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով,իսկ նոյեմբերի 29-ի ցերեկը կնվազի 2-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 26-28-ը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ։

Նոյեմբերի 26–28–ը օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կգրանցվի զրոյից բարձր 10–12 աստիճան, իսկ գիշերային ժամերին` 0–2 աստիճանի սահմանում։–0–