Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հանրապետությունում քամու ուժգնացում է կանխատեսվում

19.09.2019, 13:07
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։
Հանրապետությունում քամու ուժգնացում է կանխատեսվում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Անկախության տոնի միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, հաշվի կառնեք, որ սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վրկ-ում», - գրել է Սուրենյանը Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։-0-