Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հանրապետությունում բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը

09.08.2017, 11:39
Ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն։
Հանրապետությունում բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օդերևութաբանները զգուշացնում  են Հայաստանում, այդ թվում Երևանում ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակի մասին։
 
ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, օգոստոսի 9-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:-0-