Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի

28.12.2015, 11:03
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28–29–ը ցերեկային ժամերին կտատանվի զրոյից բարձր 6–8 աստիճանի սահմանում, իսկ գիշերային ժամերին` զրոյից ցածր 3 աստիճանից մինչև 5 աստիճան ցրտի սահմանում։

Դեկտեմբերի 30–ին ջերմաստիճանը կնվազի` կազմելով զրոյից բարձր 3–5 աստիճան։–0–