Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հանրապետության տարածքում եղանակը փոքր–ինչ կկայունանա

25.05.2016, 11:06
Հանրապետության տարածքում եղանակը փոքր–ինչ կկայունանա։
Հանրապետության տարածքում եղանակը փոքր–ինչ կկայունանա

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում եղանակը փոքր–ինչ կկայունանա։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ` մայիսի 25–ին առանց տեղումների եղանակ է սպասվում Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում և Արցախում։

Սակայն արդեն մայիսի 26–ից մինչև մայիսի 29–ը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում սպասվում է անրձև ու ամպրոպ, առանձին շրջաններուն հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 26–ին ցերեկային ժամերին կբարձրանա 2–3 աստիճանով, իսկ հետո էապես չի փոխվի։

Երևանում չորեքշաբթի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +26...+28 աստիճան, իսկ հետագա չորս օրերին` +29...+31 աստիճան։ –0–