Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով տեղումներ են

03.12.2015, 10:46
Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով տեղումներ են

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

«Դեկտեմբերի 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի նրանց ինտենսիվության զգալի նվազում, իսկ դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, դեկտեմբերի 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, դեկտեմբերի 4-ին, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 3–ին Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 0–ից 2 աստիճան տաքության սահմանում, դեկտեմբերի 4–ին` 0–ից մինչև 2 աստիճան ցրտի սահմանում, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի զրոյից ցածր 2 աստիճանից մինչև 7 աստիճանի սահմանում։–0–