Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է անբարենպաստ եղանակ

27.05.2016, 11:43
Մայիսի 27–31–ն օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին  Հայաստանի մարզերում սպասվում է անրձև ու ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։
Հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է անբարենպաստ եղանակ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 27–31–ն օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին  Հայաստանի մարզերում սպասվում է անրձև ու ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ։

Նոր, ավելի հզոր փոթորիկ է մոտենում Հայաստանին>>

Օդի ջերմաստիճանը մայիսի 29–30–ը կնվազի 3–4 աստիճանով։

Երևանում առաջիկա երկու օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +25...+27 աստիճանի սահմանում, իսկ կիրակի կնվազի երկու աստիճանով։ Երկուշաբթի և երեքշաբթի օդի ջերմաստիճանը կրկին կնվազի` հասնելով +21...+23 աստիճանի։ –0–