Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների ժամանակացույցը

27.02.2019, 12:43
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է դպրոցականների գարնանային արձակուրդների ժամանակացույցը:
Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է դպրոցականների գարնանային արձակուրդների ժամանակացույցը:

Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն  առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից,  2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:

«Համաձայն  հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-